Չինաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պուտինի ու Լավրովի հետ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը ողջունել է Վան Իի այցը ՌԴ, բարձր է գնահատել ռուս-չինական հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը ՉԺՀ-ի հետ։
Վան Ին հանդիպել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բարձրագույն և բարձր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցի, ինչպես նաև համագործակցության տարբեր հարցերի շուրջ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հեռանկարների շուրջ։