շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Չինարենը որպես երկրորդ լեզու կներառվի Վրաստանի դպրոցներում

Չինարենը որպես երկրորդ լեզու կներառվի Վրաստանի դպրոցներում

«Վրացական երազանք»-ի կրթության նախարարության հաղորդմամբ՝ ապրիլի 16-ին Ալեքսանդրե Ծուլաձեն («Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության նախարար) «դպրոցական համայնքին և շահագրգիռ կողմերին ներկայացրել է հանրակրթության նոր ծրագիրը», գրում է aliq.ge-ն: 

Նախարարությունից հայտնել են, որ չինարենը որպես երկրորդ լեզվի չափորոշիչ կհաստատվի, և կսկսվի չինարենի ուսուցման կրթական ռեսուրսների մշակումը։

Ալեքսանդրե Ծուլաձեն շարունակում է կրթության նախարարությունում իր նախորդի` Միխեիլ Ամիլախվարիի նախաձեռնած «Նոր ծրագրի» բարեփոխումը. նա հանրությանը ներկայացրել է նոր ծրագրի մի քանի ուղղություններ։

Փոխվելու է միջին աստիճանի կառուցվածքը, ինչը նշանակում է, որ սովորողներին կառաջարկվի երկու ուղղություն։ Մի կողմից նրանք կկարողանան շարունակել ուսումը ակադեմիական ուղղությամբ և խորությամբ ուսումնասիրել իրենց հետաքրքրող թեմաները։ Մյուս կողմից, եթե ընտրեն մասնագիտական ուղղությունը, կշարունակեն ինտեգրված ծրագրով ուսումը և, ատեստատից բացի, կստանան նաև մասնագիտական դիպլոմ։
Կհաստատվի չինարենի՝ որպես երկրորդ օտար լեզվի ստանդարտը, և կմշակվեն չինարենի ուսումնառության համար անհրաժեշտ կրթական ռեսուրսներ։
Նոր առարկայական ստանդարտների համաձայն` կթարմացվեն բոլոր դպրոցական դասագրքերը։
Հումանիտար ուղղության ուժեղացման նպատակով, գրականությունից առանձին, կհաստատվի մայրենի լեզվի առանձին ստանդարտ, ինչը կօգնի աշակերտներին բարելավել լեզվի իմացությունը։

  • Կիսվել: