Չիլիում արտակարգ դրություն էր հայտարարվել այն բանից հետո, երբ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով 19 մլն մարդ մթության մեջ էր հայտնվել
Չիլիում արտակարգ դրություն էր հայտարարվել այն բանից հետո, երբ ամբողջ երկրով մեկ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով 19 մլն մարդ մթության մեջ էր մնացել:
Երկրի մեծ մասում, ներառյալ մայրաքաղաք Սանտյագոյում, պարետային ժամ էր սահմանվել մինչև չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ը, գրում է Daily Mail-ը:
Անջատումը, որի հետևանքով բնակչության 98 տոկոսը մնացել էր առանց էլեկտրականության, երթևեկության ոլորտում կոլապս էր առաջացրել: Սանտյագոյի մետրոյից տարհանվել են վախեցած ուղևորները:
Ըստ թարմ տվյալների՝ երկրի որոշ մասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: