կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Չիկագոյում տոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա 12 վիրավոր

Չիկագոյում տոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա 12 վիրավոր

Չիկագոյի հարավային մասի փողոցներից մեկում մարդկանց խմբին մոտեցել է մի ամենագնաց, որից երկու անհայտ անձինք կրակ են բացել: Հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ վիրավորվել է, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։ Կրակոցներից հետո ավտոմեքենան դիմել է փախուստի դեպքի վայրից։ Տուժած երկու տղամարդ գտնվում է ծանր վիճակում։ 

Տուժածների թվում են 17-47 տարեկան ութ տղամարդ և չորս կին։ Բոլորը տեղափոխվել են քաղաքի չորս հիվանդանոցներ։ Եվս մեկ տղամարդ վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից։

Ինչպես հաղորդվում է՝ քննիչները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները և որոնում հարձակվողներին։

Ոստիկանության տվյալներով՝ ուրբաթ երեկոյից ի վեր Չիկագոյում գրանցվել է հրաձգության առնվազն 21 դեպք, որոնց հետևանքով զոհվել է չորս մարդ։

Դեպքը տեղի է ունեցել Ջունթինթի տոնի օրը՝ ազգային տոն, որը նվիրված է ԱՄՆ-ում ստրկության վերջնական վերացմանը։

  • Կիսվել: