Չեմ ուզում մտածել Ռուսաստանի դեմ պայքարելու մասին՝ առանց ամերիկյան աջակցության. Զելենսկի
Ուկրաինայի համար «շատ, շատ, շատ դժվար» կլինի գոյատեւել առանց ԱՄՆ ռազմական աջակցության, ինչպես հիմա, երբ նա փորձում է հետ մղել ռուսական ներխուժումը, այնպես էլ ապագայում՝ ներկա պատերազմի ավարտից հետո: Այս մասին ուրբաթ NBC News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: