չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունի. ԱՄՆ պետքարտուղարը՝ Զելենսկիի՝ միջուկային զենքի վերաբերյալ հայտարարության մասին

Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունի. ԱՄՆ պետքարտուղարը՝ Զելենսկիի՝ միջուկային զենքի վերաբերյալ հայտարարության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչը՝ երկիր վերադարձնել միջուկային զենքը, անլուրջ է՝ ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի: Այս մասին Ռուբիոն ասել է Breitbart News-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով Ուկրաինայի ղեկավարի խոսքերին:

Նա, մասնավորապես, նշել է. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունի, և չեմ կարծում, որ ուկրաինացիներին միջուկային զենք տալը լուծում է»:

Ըստ Ռուբիոյի՝ Կիևի պահանջն անիրատեսական է։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, ընդհակառակը, կրճատել միջուկային զենք ունեցող երկրների թիվը։ Ռուբիոն ընդգծել է, որ միջուկային զենքի վերադարձը Կիև չի լինի ուկրաինական հակամարտության լուծում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին միջուկային զենք ու հրթիռներ էր խնդրել արևմտյան երկրներից։ 

  • Կիսվել: