հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին

Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության միակողմանի պատժամիջոցներին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք չենք միանա միակողմանի պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանել են Ռուսաստանի դեմ։ Մենք ելնում ենք մեր շահից և մեր սեփական բարգավաճումից: Ընդ որում, մենք ուշադիր հետեւում ենք Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կատարմանը», - ընդգծել է նա Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն նաև քննադատել է Թուրքիայի ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները ՝ արձագանքելով լրագրողի խնդրանքին ՝ մեկնաբանել ԺՀԿ առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ իշխանության գալու դեպքում նա առաջնահերթություն կտա Արևմուտքի, այլ ոչ թե Կրեմլի հետ հարաբերությունների զարգացմանը: «Դե հիշում եք, որ հանրահավաքներից մեկում նա լրիվ այլ բան էր հայտարարում։ Նա ասում էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններին ոչինչ չի սպառնա։ Նա անհետեւողական է [իր հայտարարություններում]», - հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: