երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Չավուշօղլուն բացահայտել է Բաքու այցի նպատակները

Չավուշօղլուն բացահայտել է Բաքու այցի նպատակները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եկել է Բաքու, որպեսզի մեկ անգամ ևս ողջ աշխարհին ցույց տա Թուրքիայի, թուրք ժողովրդի աջակցությունը Ադրբեջանին։

"Իհարկե, որպես Թուրքիա եւ թուրք ժողովուրդ, մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Ադրբեջանին, ինչ ոլորտում էլ որ նա կարիք ունենա։ Դա յուրաքանչյուր հարթակում մեր նախագահ Էրդողանը և մենք բացատրում ենք, ընդգծում։ Եվ մենք պարտավոր ենք Ադրբեջանի արդար պայքարը հասցնել ողջ աշխարհին։ Մենք միասին կշարունակենք աշխատել ավելի մեծ ուժով, հրահանգներով, որոնք այսօր կստանանք ձեզանից: Ադրբեջանը իրավացի է թե իրավական, թե բարոյական տեսանկյունից, և այդ արդար պայքարը բացատրելով, մենք այդ պայքարը շարունակելու ենք միասին՝  դաշտում և սեղանի շուրջ։ Այսօր ձեր ընդունելությունից հետո մենք եղբորս՝ Ջեյհունի հետ, կգնահատենք, թե ինչպես ենք գործելու այդ հարցերում", - ասել է Չավուշօղլուն, հաղորդում է APA-ն։

Այնուհետև Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները օկուպանտին չեն տարբերվում օկուպացիայի ենթարկված երկրից: Իր հերթին՝ Բայրամովը հավաստիացրել է, որ Բաքվի ամենամեծ ցանկությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, եւ, ավանդույթի համաձայն, հայկական կողմին մեղադրել Է "ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը չկատարելու, խաղաղ բնակիչներին հարվածներ հասցնելու եւ օկուպացիայի մեջ":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: