Ցանկացած երկիր, որը կաջակցի Իրանի դեմ ագրեսիային, կդիտարկվի որպես օրինական թիրախ. Իրանի ԶՈւ
Ցանկացած երկիր, որը կաջակցի Իրանի դեմ ագրեսիային, կդիտարկվի որպես օրինական թիրախ: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին՝ միաժամանակ ընդգծելով, որ Թեհրանը հանձնառու է տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ գեներալը, մասնավորապես, ասել է. «Իրանը նախկինում էլ է զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը Իրանի թշնամիներին թույլ կտա օգտվել իր ցամաքային կամ օդային տարածքից, ցանկացած կետ, որտեղից ագրեսիա կիրականացվի Իրանի դեմ, կհամարվի մեզ համար օրինական թիրախ։ Հենց այդ պատճառով Իրանը հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի այն ռազմաբազաներին, որոնք օգտագործվում են իր դեմ հարձակումների համար»:


