երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը շարունակում է ուսումնասիրել «Ալ Շիֆա» հիվանդանոցի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելները

ՑԱԽԱԼ-ը շարունակում է ուսումնասիրել «Ալ Շիֆա» հիվանդանոցի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելները

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ուսումնասիրել Գազայի հատվածի «Ալ Շիֆա» հիվանդանոցի տակ գտնվող թունելները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է ТАСС-ը․

««Մեր զինվորները լրացուցիչ հանքեր են փնտրում։ Որոնումների ավարտին մենք ցույց կտանք ամեն ինչ․ աշխարհը պետք է տեսնի դա», - ասել է նա։ 

«Ալ-Շիֆան» ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի կարևոր, նույնիսկ առանցքային մասն է։ Նրանք տարիներ շարունակ վերահսկում էին այս տարածքը, կառավարում այն, մերժում էին բժշկական անձնակազմի մուտքը», - նշել է Կոնրիկուսը՝ հավելով, որ դրա մասին վկայություններ կան։

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից հոսպիտալը ռազմական նպատակներով օգտագործելը միջազգային իրավունքի խախտում է։ 

  • Կիսվել: