կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՑԱԽԱԼ-ը նոր հարված է հասցրել Հարավային Լիբանանին, «Հըզբոլլահի» ռազմական թևի անդամ է զոհվել

ՑԱԽԱԼ-ը նոր հարված է հասցրել Հարավային Լիբանանին, «Հըզբոլլահի» ռազմական թևի անդամ է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարված են հասցրել Հարավային Լիբանանին։

ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն՝ այն կիրառվել է Էլ Հիամի քաղաքի շրջակայքում։ Հարձակման թիրախ է եղել «Հըզբոլլահի» ռազմական թևի անդամներից մեկը։ ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ նա սպանվել է։

Զինվորականները չեն հստակեցրել անունը, սակայն նշել են, որ նա գործել է կազմակերպության ջոկատների հակատանկային ստորաբաժանման շարքերում։

  • Կիսվել: