ՑԱԽԱԼ-ը հայտնել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքի ավարտի մասին
Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ ավարտվել է Իրանի ամբողջ տարածքում տասնյակ օբյեկտների ուղղությամբ հարվածների մասշտաբային ալիքը:
Ըստ ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության՝ հարձակման են ենթարկվել երկաթուղային հիմնական ուղիներն ու կամուրջները, որպեսզի ԻՀՊԿ-ին թույլ չտրվի զենք տեղափոխել:
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր, որ հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին, որտեղ ազոտական թթու էր արտադրվում պայթուցիկ նյութերի և բալիստիկ հրթիռների համար:
Հավելենք, որ Իրանը ևս հարվածներ էր հասցրել Իսրայելի ուղղությամբ:


