ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություն է սկսում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին:
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են ցամաքային գործողություններ իրականացնել Ռաֆահի Ալ Ջանինա շրջանում՝ Գազայի հարավում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram–ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործողության շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակը վերացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքները։
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնական դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։