«Բուշեր» ԱԷԿ–ի գնդակոծությունները ռազմական հանցագործության օրինակ են. Իրանը ՄԱԳԱՏԷ է դիմել
«Բուշեր» ԱԷԿ–ի գնդակոծությունը ռազմական հանցագործության օրինակ է, ինչի հետ կապված Իրանը բողոքի նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ պահանջելով դատապարտել նման գործողությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։
«Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում Ատոմային էներգիայի կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ «Բուշեր» ատոմակայանի 1-ին բլոկի մոտ տեղի ունեցած վերջին հարձակումը միջազգային իրավունքի խախտում է և ռազմական հանցագործության օրինակ, և պահանջել է, որ գործակալությունը միանշանակ դատապարտի այդ գործողությունները», – ասվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ։
Էսլամին միջադեպի կապակցությամբ նաև բողոք է արտահայտել ՄԱԳԱՏԷ-ին՝ նշելով, որ Իրանը ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։
Ապրիլի 4–ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԱԷԿ) հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքն ընկել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների տակ, աշխատակիցներից մեկը զոհվել է։ Սա «Բուշեր» ատոմակայանի հետ կապված 4-րդ միջադեպն էր փետրվարի 28-ին Իրանի շուրջ սկսված հակամարտությունից ի վեր։


