երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Բուռն ուրախություն չենք ապրում. «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը՝ USAID-ի փակման մասին

Բուռն ուրախություն չենք ապրում. «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը՝ USAID-ի փակման մասին

«Ռոսսոտրուդնիչեստվոն» առանձնակի ուրախություն չի ապրում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փակման առիթով։ Այս մասինSputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց գերատեսչության ղեկավար Եվգենի Պրիմակովը։
 
«Մենք չպետք է հավասարվենք երբեմնի հզոր, բայց այսօր իր ազդեցությունը կորցնող կազմակերպությանը: Պետք չէ կառուցել մեր աշխատանքը՝ նայելով, թե ինչ է տեղի ունենում USAID–ում: Մենք ունենք մեր նախագծերն ու ծրագրերը, այդ թվում՝ կրթական», – նշել է նա՝ պատասխանելով USAID-ի փակման և արևմտյան երկրների կողմից «փափուկ ուժի» մեխանիզմների ակտիվ կիրառման համատեքստում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մրցակցային ռազմավարության մասին հարցին:
 
Պրիմակովի խոսքով` ճիշտ չէ համեմատել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և USAID-ի ռեսուրսային բազան։ Այնուամենայնիվ, նա ընդգծեց, որ ամերիկյան գործակալության փակումն իր մոտ «բուռն ուրախություն» չի առաջացնում։
 
«Համոզված եմ, որ USAID–ում «մի արկղ փողով» մեկի փոխարեն կգա մյուսը։ Գուցե կառույցը նոր անուն ստանա։ Նախկինում նրանք հսկայական գումարներ էին ծախսում, օրինակ, «պինգվինների գենդերային հավասարության» կամ նմանատիպ նախաձեռնությունների վրա։ Հիմա, հավանաբար, գումարներն ավելի ռացիոնալ կծախսվեն։ Լավ է դա մեզ համար, թե ոչ, դժվար է ասել։
 
Խոսելով դրամաշնորհային աջակցության մասին՝ Պրիմակովն ընդգծեց, որ «Ռոսսոտրուդնիչեստվոն»` որպես գործադիր իշխանության դաշնային մարմին, սահմանափակ հնարավորություններ ունի օտարերկրյա իրավաբանական անձանց անմիջական ֆինանսավորման առումով:
 
Միևնույն ժամանակ, դրամաշնորհներ տրամադրող ռուսական կազմակերպություններ կան, մասնավորապես՝ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, «Ռուսկի Միր» հիմնադրամը և «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը:
Ավելի վաղ հայտնի էրր դարձել, որ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը գլխավորում է Իլոն Մասկը, կենտրոնացել է USAID-ի վերացման վրա։ Փետրվարի 2-ին Մասկը գործակալությունն անվանեց «հանցավոր կազմակերպություն, որը պետք է մեռնի»: X սոցցանցում նա USAID-ն նկարագրել է նաև որպես «Ամերիկան ատող արմատական ​​ձախ մարքսիստների օձի բույն»:
 
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործակալության ղեկավարի պաշտոնակատար նշանակեց պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Ռուբիոն տեղեկացրեց Կոնգրեսին, որ սկսում է վերանայել USAID-ի միջոցով տրամադրվող արտաքին օգնության ամբողջ համակարգը:

  • Կիսվել: