Բունդեսթագում «տագնապալի ազդանշան» են համարել ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զորքերը դուրս բերելու որոշումը
Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունից Թոմաս Ռևկամպը, ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զորքերը դուրս բերելու որոշումն անվանել է «տագնապալի ազդանշան»: Այս մասին տեղեկացնում է Inbox.eu-ն։
Նա հավելել է, որ ամերիկացի զինվորների նման քանակի դուրսբերումը «խուճապի պատճառ չէ»։
Ռևկամը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ ասելով. «Անվտանգության ոլորտում գործընկերությունը գործարք չէ, իսկ ՆԱՏՕ-ն շուկա չէ։ Ամերիկայի նախագահի մշտական սադրանքներն անընդունելի են»:
Ավելի վաղ Պենտագոնում հաստատել էին Գերմանիայում գտնվող ռազմական բազաներից 5 000 զինծառայողի դուրսբերման մասին տեղեկությունը։ Գերատեսչությունում այս որոշումը բացատրել էին որպես պատասխան «հակաարդյունավետ հայտարարություններին»։
Ավելի վաղ ԳՖՀ կանցլեր Օլաֆ Մերցը հայտարարել էր, որ Իրանը «նվաստացրել է» ԱՄՆ-ին, ինչն առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արձագանքը։


