Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն
Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն: Այս մասին հայտնում է Meydan TV-ն:
Ֆիշերը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, Լինտները՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) որոշումների վրա Ադրբեջանի օգտին ազդելու համար։
Գերմանացի քաղաքական գործիչների դատավարությունը կմեկնարկի հունվարի 16-ին։
Քաղաքական գործիչները հերքում են մեղադրանքները: