հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բրյանսկում  ութերորդ դասարանցին հրաձգություն է կազմակերպել, ապա՝ ինքնասպան եղել

Բրյանսկում ութերորդ դասարանցին հրաձգություն է կազմակերպել, ապա՝ ինքնասպան եղել

Բրյանսկի մարզադահլիճում հրաձգություն իրականացրած ութերորդ դասարանցին ինքնասպան է եղել, հայտնում է ՌԴ ՆԳՆ Բրյանսկի շրջանի մամուլի ծառայությունը։
 
«Այսօր ոստիկանությունը Բրյանսկ քաղաքի թիվ 5 մարզադահլիճում հրաձգության մասին հաղորդում է ստացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աշակերտներից մեկը հրազեն է մտցրել մարզադահլիճի շենք և մի քանի կրակոց արձակել, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։ Դրանից հետո աղջիկն ինքնասպան է եղել»,- հայտնել են ոստիկանությունից։
 
Դեպքի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։
 
Ավելի վաղ նշվել էր, որ հրաձգության հետևանքով երկու հոգի մահացել են, չորսը՝ վիրավորվել։

  • Կիսվել: