շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բրիտանական կողմը պետք է իր համար սանիտարներ հրավիրի. Զախարովան՝ նոր պատժամիջոցների մասին

Բրիտանական կողմը պետք է իր համար սանիտարներ հրավիրի. Զախարովան՝ նոր պատժամիջոցների մասին

ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Լոնդոնի կողմից այսօր սահմանված պատժամիջոցները։

«Երբ Սթարմերի (Մեծ Բրիտանիայի վարչապետ) կառավարությունը պատժամիջոցներ է սահմանում հոգեբուժարանի դեմ, ժամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի»,– ասել է նա:

Հիշեցնենք` Լոնդոնն այսօր հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում 85 ֆիզիկական և իրավաբանական նկատմամբ, մասնավորապես սահմանափակումներ են կիրառվել ռուսական «Սոցիալական նախագծման գործակալության», Սևաստոպոլի պետական համալսարանի և Եվպատորիայի «Զդրավնիցա» առողջարանի նկատմամբ։

  • Կիսվել: