Բորելը միացել է Գազայի հատվածում հումանիտար դադարի անհրաժեշտության կոչերին
Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը միացել է Գազայի հատվածում հումանիտար դադարի անհրաժեշտության կոչերին, որպեսզի թույլ տրվի ապահովել ավելի շատ հումանիտար մատակարարումներ Գազայի հատված։
«Այժմ ամենագլխավորն այն է, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Գազայի հատված»,- ասել է Բորելը՝ ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենալու Լյուքսեմբուրգում։ Նա ասել է, որ նախարարները քննարկելու են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի կոչը դադարի մասին, որպեսզի թույլ տրվի ապահովել ավելի շատ հումանիտար մատակարարումներ Գազայի հատված։
«Չեմ կարող կանխատեսել հանդիպման արդյունքը, բայց, դա, իհարկե, այն է, ինչ նախարարները պետքէ քննարկեն... ՄԱԿ գլխավոր քարտուղարը խնդրել է այդ մասին։ Անձամբ ես կարծում եմ, որ հումանիտար դադարն անհրաժեշտ է»,- նշել է նա։