երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Բոլիվիայի նախագահը հայտարարել է զորքերի տեղակայման և հնարավոր հեղաշրջման մասին

Բոլիվիայի նախագահը հայտարարել է զորքերի տեղակայման և հնարավոր հեղաշրջման մասին

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն չորեքշաբթի նախազգուշացրել է, որ մայրաքաղաքում զորքերի «անկանոն» տեղակայում է տեղի ունեցել, ինչը հնարավոր հեղաշրջման մասին մտավախություններ է առաջացրել։

X-ի իր միկրոբլոգում նախագահը ժողովրդավարությունը հարգելու կոչ է արել։

Միաժամանակ Բոլիվիայի հեռուստատեսությունը կառավարության պալատի դիմաց ցույց է տվել երկու տանկ և մի քանի զինվորական։

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը X-ի իր միկրոբլոգում նույնպես դատապարտել է զինվորականների շարժումը պալատի մերձակայքի Մուրիլոյի հրապարակում՝ այն անվանելով «պատրաստվող հեղաշրջում»։

Ըստ տեղական El Deber պարբերականի՝ բոլիվիական բանակը գրավել է կառավարական պալատի տարածքը, իսկ զրահամեքենաները մտել են կառավարության բակ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: