ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բջջային կապի խափանման սարքեր ցույցի ժամանա՞կ. նոր սկանդալ Վրաստանում

Բջջային կապի խափանման սարքեր ցույցի ժամանա՞կ. նոր սկանդալ Վրաստանում

Հոկտեմբերի 14-ին «Ազատություն Միշային» խորագրով ցույցի ողջ ընթացքում պարբերաբար խափանվում էր բջջային կապը, գրում է aliq.ge-ն:

Տեղի ունեցածի հետ կապված  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներից մեկը՝ Լիլե Լիպարտելիանին լրագրողներին ասել էր, որ Ազատության հրապարակում տեղակայված Թբիլիսիի Սակրեբուլոյի (ավագանի) շենքում բջջային կապը թուլացնող ու սահմանափակող սարքեր են տեղադրված: Նա նշել է, որ սարքերը բերվել են սև ճամպրուկներով: Համացանցում, ի դեպ, տարածվել են նաև այդ սարքերի հավանական լուսանկարները:

ՄԱՇ-ի անդամները հայտարարում են, որ այս սարքը կիրառվում է պատերազմի ժամանակ, իսկ այս դեպքում՝ կիրառվել է ցուցարարների բջջային կապի արգելափակման, ինչպես նաև հեռուստատեսության աշխատանքի խափանման նպատակով:

ՄԱՇ-ի անդամ Իրակլի Նադիրաձեն էլ, ասել է, որ այս սարքով հավանաբար փորձել են գաղտնալսել ցուցարարների հեռախոսազրույցները, առնվազն, փորձել են ճշտել ներկաների հեռախոսահամարները:

Լուրերին արձագանքել է նաև ներքին գործերի նախարարությունը, այնուհետև մեկնաբանություն է արել նաև ՆԳ փոխնախարարը՝ նշելով, թե այդ լուսանկարները կյանքում առաջին անգամ է տեսնում: Նա մեջբերել է ՆԳՆ-ի պաշտոնական հայարարությունը, ըստ որի՝ սարքը կիրառվում է ոստիկանական կապի համար: ՆԳՆ-ի համաձայն, այն կիրառվում է միայն ոստիկանների միջև կապի անխափանությունն ապահովելու նպատակով:

  • Կիսվել: