չորեքշաբթի, ապրիլ 2
2 / 4 / 2025
Բիլ Գեյթսը կանխատեսում է, որ ԱԲ զարգացման արդյունքում աշխատանքային շաբաթը կարող է կրճատվել մինչև 2-3 օր

Բիլ Գեյթսը կանխատեսում է, որ ԱԲ զարգացման արդյունքում աշխատանքային շաբաթը կարող է կրճատվել մինչև 2-3 օր

Ամերիկյան  Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսում է, որ ընդամենը 10 տարի հետո մարդիկ կարող են 5-6-ի փոխարեն աշխատել շաբաթական 2 օր, և այդ ամենը տեղի է ունենալու արհեստական բանականության զարգացման և ավելի շատ աշխատանքային գործառույթներ ստանձնելու հեռանկարով պայմանավորված:

Ինչպես գրում է fortune.com-ը, միլիարդատերը կարծում է, որ նորարարության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում,  մարդկանց կարիքն այլևս չի լինի «շատ բաների համար», և այդ պատճառով շուտով տեղի կունենա մասնագիտությունների վերաիմաստավորում:

«Ինչպիսի՞ն կլինեն աշխատատեղերը, գուցե աշխատենք շաբաթական 2 կամ 3 օր», - ասել է Գեյթսը:

Նրա կարծիքով՝ կլինեն մասնագիտություններ, որոնք շատ ավելի փոփոխությունների են բախվելու, քան մյուսները: Նա առանձնացրել է բժիշկներին և ուսուցիչներին, որոնք փոխարինվելու են, բայց ի շահ ամբողջ հասարակության:

  • Կիսվել: