Բեռլինում մամուլի ասուլիսից հետո վտարանդի թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել
Այսօր մամուլի ասուլիսից հետո Իրանի վտարանդի թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Բեռլինում, երբ Փահլավին լքում էր շենքը մամուլի ասուլիսի ավարտից հետո։ Կատարվածից հետո նա ձեռքով է արել իր կողմնակիցներին և նստել հեռացող ավտոմեքենան։
Միջադեպի ենթադրյալ մեղավորն անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Փահլավին քննադատել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը։


