շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բելգորոդի հերթական գնդակոծության հետևանքով կա զոհ

Բելգորոդի հերթական գնդակոծության հետևանքով կա զոհ

Ռուսաստանի Բելգորոդի մարզն առավոտյան հերթական անգամ գնդակոծության է ենթարկվել, որի հետևանքով 1 կին է զոհվել, 2 հոգի՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

Նահանգապետը հավելել է, որ օդային հարվածի հետևանքով վնասվել են մասնավոր տներ, առողջապահական 4 հաստատություն, ինչպես նաև մեքենաներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը տեղական ժամանակով մոտ 07:30-ին Բելգորոդի շրջանին հարված են հասցրել RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Ռուսական ՀՕՊ համակարգերն, ըստ հաղորդագրության, ութ արկ են խոցել։

Բելգորոդի գնդակոծությունը շարունակվում է անցյալ շաբաթվա սկզբից։ Նահանգապետի հայտարարություններից հետևում է, որ քաղաքում և Բելգորոդի մարզում այս ընթացքում 20 մարդ է զոհվել։ Իշխանությունները 9000 երեխայի տարհանել են Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններից, իսկ Գրայվորոնի բնակիչներին կոչ են արել ժամանակավորապես հեռանալ Յարոսլավլ։

  • Կիսվել: