հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Բելգիացի ֆերմերը Ֆրանսիայի հետ սահմանը պատահաբար առաջ է տվել

Բելգիացի ֆերմերը Ֆրանսիայի հետ սահմանը պատահաբար առաջ է տվել

Բելգիացի ֆերմերը պատահաբար տեղափոխել է Ֆրանսիայի հետ սահմանը՝ փոխելով սահմանային քարի տեղադիրքը, հայտնում է BBC News-ը:

Նշվում է, որ տեղի պատմաբաններից մեկը, որը զբոսնելիս է եղել անտառում, նկատել է, որ երկրների միջև սահմանը նախանշող քարը առաջ է դրվել 2.29 մետրով ֆրանսիական կողմում:

Ինչպես պարզվել է ավելի ուշ՝  այն պատահաբար տեղաշարժել է բելգիացի ֆերմերը, որպեսզի իր տրակտորն ազատ շարժվելու տեղ ունենա:

Հաղորդվում է, որ երկրի իշխանություններն արդեն կապ են հաստատել ֆերմերի հետ և խնդրել են հետ դնել քարն իր նախնական տեղում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան և Բելգիան 620 կմ ձգվող ընդհանուր սահման ունեն՝ հաստատված 182  թ պայմանագրով: Սահմանային գիծը նշվել է քարերով, որոնք մինչ օրս իրենց տեղում են:

  • Կիսվել: