Բազմաթիվ սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. աղբյուր
Մի քանի հարյուր սիրիացիներ՝ հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, բռնություններից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրից կադրերը եւ երկու աղբյուրի։
Նշվում է նաև, որ սոցցանցի մի շարք օգտատերեր հրապարակել են կանանց և երեխաների լուսանկարներ՝ ըննդգծելով, որ նրանք քրիստոնյա, դրուզ և ալավի փախստականներ են, որոնց Ռուսաստանը հնարավորություն է տվել ապաստանել «Խմեյմիմ» ավիաբազայում:
Աղբյուրը հայտնում է, սակայն, որ հրապարակման պահին հնարավոր չի եղել պարզել այդ օգտատերերի ինքնությունը կամ ստուգել լուսանկարների իսկությունը: