Բայրամովը վրացի գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում «խաղաղության հաստատման ջանքերի» մասին
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար, ինչպես նաև ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության շրջանակներում անվտանգային, տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում ՛՛խաղաղության հաստատման ջանքերի, ինչպես նաև կայուն խաղաղության գործընթացի ճանապարհին առկա խնդիրների մասին՛՛ (չակերտները-խմբ.):