շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի վարած քաղաքականությունը մտահոգիչ է Ադրբեջանի համար

Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի վարած քաղաքականությունը մտահոգիչ է Ադրբեջանի համար

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրում հասել են բարձր արդյունքների և առաջընթաց են գրանցել սահմանների սահմանազատման գործընթացում, Հայաստանում «ռևանշիստական միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար»: Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ քննարկվել են նաև օկուպացված Արցախում իրականացվող շինարարական աշխատանքները. «Մենք կարծում ենք, որ վրացական ընկերությունները նույնպես կարող են օգտվել ստեղծված պայմաններից»,- ասել է Բայրամովը։

  • Կիսվել: