երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայրամովը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները

Բայրամովը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները

2024 թվականի փետրվարի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Բայրամովը Ադրբեջանի զինված ուժերի սադրանքը վերագրել է Հայաստանին և հայտարարել, որ դրանք «ուղղված են խաթարելու վերջին ամիսներին ձևավորված կայունությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: