Բայդենը, Զելենսկին կարող էին դադարեցնել պատերազմը, Պուտինը երբեք չպետք է սկսեր. Թրամփը բոլորին մեղադրում է
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, ինչպես նաև կշտամբել է նրան ավելորդ ինքնավստահության համար։
՛՛Դուք պատերազմ չեք կարող սկսել ձեզանից 20 անգամ ավելի մեծ մեկի դեմ, իսկ հետո հույս ունենալ, որ ձեզ մի քանի հրթիռ կտան․ այդպես չէ՞՛՛,-ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։
Նա նաև հավելել է. ՛՛Ուկրաինայում պատերազմը չպետք է սկսվեր, Բայդենը կարող էր կանգնեցնել այն։ Զելենսկին կարող էր դադարեցնել այն, Պուտինը երբեք չպետք է սկսեր։ Բոլորը մեղավոր են՛՛: