Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիա է վերադարձել մոտ 200 հազար փախստական
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո դեկտեմբերի սկզբին շուրջ 200 հազար սիրիացի փախստական է վերադարձել հայրենիք, շաբաթ օրը տարածաշրջան այցից առաջ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով ղեկավար Ֆիլիպո Գրանդին:
X սոցիալական ցանցում Գրանդիի հրապարակած տվյալների համաձայն, դեկտեմբերի 8-ից հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 195․200 սիրիացի է վերադարձել տուն։
«Շուտով այցելելու եմ Սիրիա և նրան հարևան երկրներ, քանի որ ՄԱԿ ՓԳՀ-ն մեծացնում է իր աջակցությունը վերադարձողներին և հյուրընկալող համայնքներին», - ասել է Գրանդին: