երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարձրաստիճան թուրք զինվորականները ժամանել են Բաքու. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Բարձրաստիճան թուրք զինվորականները ժամանել են Բաքու. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկում են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Փետրվարի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորած թուրքական պատվիրակության հետ։

Հասանովը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերը հիմնված են բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա», խոսել է «ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին» օպերատիվ իրավիճակի մասին և շնորհակալություն հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարարին 2018թ.-ի 44-օրյա պատերազմում նրա գործունեության համար։

Ս.Ալփայը փոխանցել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ողջույնները և գոհունակություն հայտնել փոխվստահության և աջակցության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հաջող զարգացման ներկա վիճակի կապակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային ռազմական համագործակցության հեռանկարները, անվտանգության հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Այնուհետ պաշտպանության նախարարը Շ.Ալպային է հանձնել «Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության 100 տարի (1918-2018)» հոբելյանական մեդալը, որը նրան շնորհվել է Ադրբեջանի նախագահի հրամանով։

Այնուհետեւ Շ.Ալփայի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւի հետ։

Հանդիպումներին ներկայացվել են թուրքական արտադրության տարբեր տեսակի ինքնաթիռների մոդելներ, տեղի է ունեցել փոխադարձ նվերների արարողություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: