չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Բաքվում ուժեղ քամիներ են ու հորդառատ անձրև

Բաքվում ուժեղ քամիներ են ու հորդառատ անձրև

Բաքվում և Ապշերոնյան թերակղզում շարունակվում են ուժեղ հյուսիսարևմտյան քամիներն ու տեղատարափ անձրևները։ Կասպից ծովում ալիքների բարձրությունը հասել է 3 մետրի։

Բնական տարերքն Ադրբեջանի մայրաքաղաքում առաջացրել է մի շարք խնդիրներ։ Որոշ փողոցներում և պողոտաներում արձանագրվել են էլեկտրամատակարարման, ինչպես նաև լուսացույցների աշխատանքի խափանումներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երեկվանից իրականացվում են անձրևի հետևանքների վերացման գործողություններ: Այդ միջոցառումների շրջանակում ջրածածկ տարածքներից տարհանվել է 20 քաղաքացի, այդ թվում՝ 3 երեխա, շարունակվում է ջրի արտամղման, քաղաքացիների տարհանման և անվտանգության միջոցառումների ապահովման աշխատանքը:

Անձրևաջրերի կուտակման պատճառով երթևեկությունը սահմանափակված է քաղաքի մի շարք հատվածներում:

 

  • Կիսվել: