երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնում են, որ հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում Ադրբեջանի վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտոնական որոշ շրջանակներից, ապատեղեկատվական հաղորդագրությունների և նյութերի հրապարակումը թյուրիմացություն է առաջացրել, ինչը հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։

«Հայտնի են «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի նախաքննության արդյունքները, աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, և ռուսական կողմից ավիաաղետի հետ կապված մեր ակնկալիքները բացահայտ ասվել են։

Ինչ վերաբերում է «Ռուսական տան» մասին տեղական մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, ապա ընդգծվել է, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ, որ Ադրբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեկ էլ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն էր հրավիրվել ԱԳՆ: Ռուսական կողմն իր տարակուսանքն էր հայտնել ադրբեջանական մամուլում հակառուսական ուղղվածության հրապարակումների ի հայտ գալու, ինչպես նաև Բաքվում գործող «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ:

  • Կիսվել: