չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Բաքվի սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն

Բաքվի սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն

Բաքվի սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին:

«Բաքվի սլավոնական համալսարանի գիտական խորհրդի որոշման հիման վրա հայերենի դասավանդումը նախատեսված է հետագա տարիներին»,- նշել է Հուսեյնզադեն:

Նշենք, որ ԲՍՀ-ի ռեկտոր Անար Նագիևը անցյալ տարի արված իր հայտարարության մեջ տեղեկացրել էր, որ 2026–2027 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։

Ներկայում հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։

  • Կիսվել: