հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքվի և Փարիզի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով

Բաքվի և Փարիզի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ երկրի հարաբերությունները Ֆրանսիայի հետ «ամենացածր մակարդակում են», տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, մասնավորապես, Փարիզին մեղադրել է իր երկրի դեմ «համակարգային աշխատանքի» մեջ։

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ գլխավոր երկիրը, որը կանգնած է մեր երկրի դեմ համակարգային աշխատանքի հետեւում՝ տարբեր պլատֆորմներում, Ֆրանսիան է։ Ադրբեջանը դրան համարժեք կպատասխանի։ Մենք այն երկիրը չենք, որպեսզի դա անպատասխան թողնենք։ Ինչպես արդեն նշել եմ,  Ֆրանսիան առաջինն է նախաձեռնել քայլեր մեր երկրի դեմ։ Երբ նա գիտակցի իր սխալը եւ այլընտրանքային քայլեր ձեռնարկի, այդ ժամանակ մենք եւս համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: