ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաքուն սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումների համար

Բաքուն սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումների համար

Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ադրբեջանական AZAL ավիափոխադրողի  հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա «ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը` ապաարգելափակելու տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, ինչը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ «այսուհետ AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով անցնողները»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: