երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բաքուն պատրաստվում է Վաշինգտոնին ներկայացնել Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ-ի անօրինական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր. Ալիև

Բաքուն պատրաստվում է Վաշինգտոնին ներկայացնել Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ-ի անօրինական գործունեության վերաբերյալ փաստաթղթեր. Ալիև

Ադրբեջակի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հանձնելու համար, որոնք վերաբերում են Ադրբեջանում USAID-ի անօրինական գործունեությանը:

Նրա խոսքով՝ գլխավոր դատախազության նախաքննությամբ պարզվել է լայնածավալ հակաադրբեջանական գործունեություն՝ միջամտություն ներքին գործերին և կառավարության աշխատանքը խաթարելու փորձեր։

Ալիևն ընդգծել է, որ հետաքննության ավարտից հետո նյութերը կփոխանցվեն Վաշինգտոնին՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և նրա ղեկավարության դեմ միջոցներ ձեռնարկելու համար:

  • Կիսվել: