ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Բաքուն հանդես է եկել միջնորդությամբ՝ Թուրքիայի և Իսրայելի հաշտեցման գործում. Իլհամ Ալիև

Բաքուն հանդես է եկել միջնորդությամբ՝ Թուրքիայի և Իսրայելի հաշտեցման գործում. Իլհամ Ալիև

Ադրբեջանը հանդես է եկել որպես միջնորդ Թուրքիայի և Իսրայելի միջև առաջին հաշտեցման գործում։ Այդ ճգնաժամի ժամանակ մենք ակտիվ դեր խաղացինք երկու երկրի դիրքորոշումների մերձեցման հարցում, հայտարարել է Իլհամ Ալիևը։

Նա ընդգծել է, որ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանի մտերիմ բարեկամներն են: Նա հիշեցրել է, որ 2021 թվականին Թուրքիայի հետ ստորագրված հռչակագրով Բաքուն և Անկարան պաշտոնապես դաշնակիցներ են:

«Իսրայելը նույնպես բարեկամ երկիր է Ադրբեջանի համար։ Այս փոխադարձ բարեկամությունը տարիների ընթացքում դրսևորվել է տարբեր դժվարին իրավիճակներում։ Ուստի այս երկու երկրի միջև ցանկացած թյուրիմացություն մեզ անհանգստացնում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

  • Կիսվել: