չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հզոր երկրաշարժ Մյանմայում. Բանգկոկում բարձրահարկ շենք է փլուզվել, փլատակներում մարդիկ կան

Հզոր երկրաշարժ Մյանմայում. Բանգկոկում բարձրահարկ շենք է փլուզվել, փլատակներում մարդիկ կան

Էպիկենտրոնում 7,7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել Մյանմայում, որին 10 րոպե անց հետևել է 6,4 բալ ուժգնությամբ հետցնցում։
Ցնցումներն ուժգին են եղել նաև մայրաքաղաք Բանգկոկում։ Քաղաքապետարանը բարձրահարկ շենքերի տարհանում է հայտարարել երկրաշարժի պատճառով, քաղաքում ավերածություններ կան, ասվում է քաղաքապետարանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված շտապ հայտարարությունների շարքում:
 
«Բարձրահարկ շենքերի տարհանումն անհրաժեշտ է դրանց վիճակի անհապաղ ստուգում անցկացնելու համար՝ բնակչության անվտանգության նպատակով»,-ասվում է հայտարարություններից մեկում:
Մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ երկրաշարժի հետևանքով հնարավոր կառուցվածքային վնասների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ստորգետնյա և վերգետնյա մետրոյի աշխատանքը։
Հաղորդվում է, որ Բանգկոկում առնվազն 43 բանվոր մնացել է փլուզված շենքի փլատակներում:
Քաղաքապետարանը սոցցանցերում հայտնել է, որ շուտով կհայտարարվի Բանգկոկում տեղի ունեցած վնասների և ավերածությունների մասին նախնական տեղեկատվությունը։
7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղ ունեցել Մյանմայի տարածքում, ցնցումները զգացվել են հինգ հարևան երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

  • Կիսվել: