հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Բանակցությունները վերսկսելու համար Զելենսկին պետք է հայտարարի, որ խաղաղություն է ուզում․ Թրամփ

Բանակցությունները վերսկսելու համար Զելենսկին պետք է հայտարարի, որ խաղաղություն է ուզում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ բանակցությունները վերսկսելու համար Զելենսկին պետք է հայտարարի, որ խաղաղություն է ուզում, հայտնում է BBC News-ը։

Նա նաև ասել է, որ Զելենսկին ցանկանում է վերադառնալ Սպիտակ տուն «հենց հիմա», սակայն Թրամփին դա հարմար չէ։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ հրադադարը կարող է տեղի ունենալ «անհապաղ»։

«Մենք չենք պատրաստվում շարունակել կռիվը, մենք պատրաստվում ենք պատերազմը իր ավարտին հասցնել, կամ թողնենք նրանց ու տեսնենք՝ ինչ տեղի կունենա, թող պայքարեն մինչև վերջ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները սկսել են խոսել բարձր տոնով։ Թրամփը Զելենսկիին մեղադրել է երախտագիտության մեջ. Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Կարճ ժամանակ անց Թրամփի և Զելենսկու մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքային գործարքը հետաձգվել է։

  • Կիսվել: