կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բանակցությունների շուրջ Կիևի մտորումներում դադարն ուղեկցվում է բնակելի թաղամասերում համազարկային կրակի գործարկմամբ. Պեսկով

Բանակցությունների շուրջ Կիևի մտորումներում դադարն ուղեկցվում է բնակելի թաղամասերում համազարկային կրակի գործարկմամբ. Պեսկով

Ուկրաինական կողմը, ի պատասխան Մինսկում բանակցություններ անցկացնելու գաղափարին, առաջարկել է փոխարենն ընտրել Վարշավան, այնուհետեւ անհետացել է; Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. ՛՛Փոքր դադարից հետո ուկրաինացիները հայտարարել են, որ վերանայում են բանակցություններն անցկացնելու միտքը Միսնկի հետ, եւ որ այժմ նրանք ցանկանում են մեկնել Վարշավա, որից հետո առհասարակ կապ չեն հաստատել, դադար են վերցրել՛՛:

Պեսկովի խոսքով՝ Կրեմլը համարում է, որ չափազանց վտանգավոր է, երբ ազգայնականները գործարկում են համազարկային կրակի համակարգն Ուկրաինայի խոշոր քաղաքներում:

Ռուսական այլ կայքեր հայտնում են, որ իր տելեգրամ ալիքում Պեսկովը նշել է, որ ՛՛բանակցությունների շուրջ Կիեւի մտորումներում դադարն ուղեկցվում է բնակելի թաղամասերում, այդ թվում՝ Կիեւում համազարկային կրակի գործարկմամբ՛՛:

 

 

 

  • Կիսվել: