շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին

«Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին

Ավելի քան 250 ուկրաինացի զինվոր, այդ թվում՝ 51 վիրավոր, Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից հանձնվել է։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբում։

«Ընդհանուր առմամբ Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից 256 ուկրաինացի զինյալ է հանձնվել, գերիների թվում վիրավորների թիվը 51 է», - ասվում է շտաբի թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ երկուշաբթի պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ազովստալ»-ի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ՝ ուկրաինացի վիրավոր զինծառայողներին գործարանից դուրս բերելու վերաբերյալ։ ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ ձեռնարկության տարածքում լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցք է բացվել, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողներին տեղափոխում են Նովոազովսկի բուժհաստատություն։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ մայիսի 16-ին 53 ծանր վիրավոր ուկրաինացի զինվորներ «Ազովստալ»-ից տարհանվել են ԴԺՀ-ի կողմից վերահսկվող տարածք՝ Նովոազովսկ, իսկ 211 ուկրաինացի զինվոր հումանիտար միջանցքով տեղափոխվել է Ելենովկա (ԴԺՀ):

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: