երկուշաբթի, օգոստոս 8
8 / 8 / 2022
Այժմ գնաճը Ռուսաստանում զրոյական մակարդակի վրա է. Պուտին

Այժմ գնաճը Ռուսաստանում զրոյական մակարդակի վրա է. Պուտին

Ռուսաստանում գների աճը դադարել է մայիսի երկրորդ կեսից, այժմ գնաճը զրոյական մակարդակի վրա է։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ։

«Գնաճը վերահսկողության տակ է առնվել, տարեկան կտրվածքով մայիսի 27-ի դրությամբ այն կազմել է 17,4%, միաժամանակ մայիսի երկրորդ կեսից գնային աճն ընդհանրապես կանգ է առել, այժմ գնաճը զրոյական է»,-ասել է Պուտինը:

Միաժամանակ, շարունակել է պետության ղեկավարը, իշխանությունները պետք է նկատի ունենան այս իրավիճակի և՛ դրական, և՛ բացասական կողմերը։

«Այստեղ կան պլյուսներ, կա նաև որոշակի, ինչպես ժողովուրդն է ասում, դարանակալում, այնպես որ պետք է առավելագույնս զգույշ վերլուծել իրավիճակը և ժամանակին որոշումներ կայացնել», - պարզաբանել է Պուտինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: