Այս պահին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ընթանում են տարածքների բաժանման և հրադադարի շուրջ բանակցություններ. Թրամփ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ բանակցություններն ընթանում են հենց հիմա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատ շուտով մենք Ուկրաինայում կհասնենք ամբողջական հրադադարի։ Պատերազմող կողմերը շատ շուտով դուրս կգան լիակատար հրադադարի, իսկ հետո կանցնեն տարածքների հարցի քննարկմանը: Սկզբում կլինի հրադադար, հետո պայմանագիր։ Այս պահին էլ հենց տարածքների բաժանման և հրադադարի շուրջ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»:
Տեսանյութը՝ այստեղ: