հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ավստրալիան Ուկրաինային  1,5 միլիարդ դոլար է հատկացրել է Թրամփի և Զելենսկու բուռն հանդիպումից հետո

Ավստրալիան Ուկրաինային 1,5 միլիարդ դոլար է հատկացրել է Թրամփի և Զելենսկու բուռն հանդիպումից հետո

Ավստրալիան Ուկրաինային հատկացրել է 1,5 միլիարդ դոլար, որից 1,3 միլիարդը ռազմական օգնություն է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզը։

«Ավստրալիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- նշել է երկրի վարչապետը։

Ալբանեզը վերահաստատել է Ավստրալիայի աջակցությունն Ուկրաինային Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բուռն հանդիպումից հետո։

Նա խուսափել է ուղղակիորեն Թրամփին քննադատել՝ ասելով. «Ես պատասխանատու եմ Ավստրալիայի արտաքին քաղաքականության համար։ Ավստրալիայի արտաքին քաղաքականությունը որոշում է Ավստրալիան»:

  • Կիսվել: