հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Ավրորա» մրցանակի հավակնորդներից Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»

«Ավրորա» մրցանակի հավակնորդներից Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»

2016 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդներից իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:
Այդ մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը Х-ի իր էջում:

«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը՝ ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը:

  • Կիսվել: