ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. էլ ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը. Իրանի փոխնախագահ

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. էլ ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը. Իրանի փոխնախագահ

Կարծում եմ քաջատեղյակ եք, որ Իրանը աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է։ Եվ եթե ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, էլ ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը, դեպի ուր արտահանենք, ասել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադը:

«Բարեբախտաբար, պետք է նշեմ, որ այս հանձնախմբի շրջանակներում քննարկվել է էներգետիկ ոլորտի համագործակցության բոլոր ուղիները. դա կլինի գազի ոլորտին, էլեկտրոէներգիային, դիզվառելիքի ոլորտին, օդանավի վառելիքի ոլորտին վերաբերող հարցեր: Այս բոլոր հարցերը քննարկվել են, և դարձել է երկու կողմի համար ընդունելի փաստաթուղթ, որը որ ստորագրվեց»,-ասել է նա:

  • Կիսվել: