շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ավելի քան 5000 բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան սահմանին

Ավելի քան 5000 բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան սահմանին

Ավելի քան 5000 բեռնատար ավտոմեքենա է կանգնած էլեկտրոնային հերթում Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից Վրաստան անցնելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Ապրիլի 17-ի առավոտվա տվյալներով, ընդհանուր առմամբ, հերթում գրանցված է 5013 բեռնատար։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

 

  • Կիսվել: